Image 1 Image 2 Image 3 Image 4 Image 5 Image 6

ԿՈՆԴ ԹԱՂԱՄԱՍԻ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

մրցույթ

Երևանի պատմական "Կոնդ" թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթ

ՀՀ քաղաքաշինության կոմիտե (մրցույթի պատվիրատու)


ՄՈՒՏՔ    

Մրցույթ

pic

Մրցույթի մասին

Հայաստանի գրեթե յուրաքանչյուր համայնքին բաժին է ընկնում պատմական մի քանի ժամանակաշրջան կամ զարգացման դարաշրջան: Հայաստանի գրեթե բոլոր հատվածներն ունեն հարուստ ժառանգություն՝ սկսած քարե կամ բրոնզե դարից (ժայռապատկերներ, տիեզերական մանդալներ և հնդեվրոպական էթնոսին բնորոշ խորհրդանիշներ), Արարատյան թագավորության (Ուրարտու), հեթանոսական, հելլենիստական, վաղ քրիստոնեական, զարգացած միջնադարի կամ հայկական վերածննդի ժամանակաշրջաններից, ավարտած 20-րդ դարի նշանակալի և ուշագրավ ժառանգությամբ:

Մինչդեռ, ինքնին մշակութային անխզելիությունն է հնարավորություն ընձեռում դարեր շարունակ հղկելու և անընդհատ կատարելագործելու տարածքների առարկայական և զգայական ընկալման միջավայրը: Սա հստակ երևում է նույն Եվրոպայի օրինակից, որտեղ մշակութային շարունակականությունը դարերով պահպանվում և կատարելագործվում է, իսկ ապա բնականոն կերպով, քայլ առ քայլ, մուտք գործում ժամանակակից կյանք: Հայաստանը նաև բազմաթիվ արհեստների, արդյունաբերական և գյուղատնեսական գործունեության բնօրրան է: Հայաստանի հարուստ էթնո-մշակութային և պատմական ժառանգությունն անսպառ աղբյուր են Հայաստանի տարածքների քաղաքաշինական զարգացման համար:

Արդի աշխարհում քաղաքները և շրջանները զարգացնելու համար անհրաժեշտ է դրսևորել գիտակցական մոտեցում: Պետք է սովորել փոփոխվել արդի պահանջներին զուգընթաց: Այսպես, եթե քաղաքը չի գիտակցում իր յուրահատկությունը, ապա դրանով թուլացնում է իր ներդրումային գրավչությունը և կարող է կորցնել նույնիսկ ունեցած բնակիչներին:

Քաղաքային պատմական լանդշաֆտների ինքնության պահպանման հիմնախնդիրը ֆիզիկական չափորոշիչ է, որն իրենից ներկայացնում է քաղաքային միջավայրի ինքնատիպությունը, այդ միջավայրը ձևավորող անհատի կամ խմբերի անհատականության ինքնարտահայտմամբ, որի կորուստը բացասաբար է անդրադառնում քաղաքների և դրանց բնակիչների վրա։ Քաղաքի պատմական համատեքստը վերջինիս մշակութային արժեքների մասն է, որը բնակիչների հավաքական հիշողության կերտման և նախնիների կենսակերպի ցուցադրման միջոցով արտացոլում է ինքնությունն ու արժեքները։ Քաղաքը, որն ունի ինքնություն, քաղաք է, ուր ընդհատված չէ անցյալի, ներկայի ու ապագայի կապը։ Ուստի այն տարբեր ժամանակահատվածների ու պատմական շերտերի կենսունակ սցենար է։

Օրեցօր գլոբալիզացվող աշխարհում շինանյութերի և ճարտարապետական միանման ոճերի կիրառմամբ քաղաքներն ավելի քան երբևէ նմանվել են միմյանց: Ուստի, ինքնատիպ և յուրահատուկ քաղաքային միջավայրն ու հարակից լանդշաֆտը կարող են շատ ավելի արդյունավետորեն գրավել ներդրումային ծրագրեր, ապահովել այցելուներ և բնակիչների համար ստեղծել սոցիալական բարենպաստ պայմաններ, հետևաբար և տնտեսապես ավելի արդյունավետ է պահպանել և օգտագործել այն:

Ներկայում Կոնդի ինքնությունն ընդհանուր առմամբ սպառնալիքի տակ է։ Վերջին տարիներին աստիճանաբար պատմական արժեքավոր կամ միջավայրաստեղծ կառույցների և քաղաքային լանդշաֆտի որոշակի մասն անճանաչելիորեն փոփոխվել է: Նույն քաղաքականությունը շարունակելը վնասաբեր հետևանքներ կունենա թաղամասի մյուս հատվածների համար ևս: Մի անգամ անճանաչելիորեն փոփոխվելուց կամ ոչնչացվելուց հետո պատմական միջավայրը վերանում է, դրանում պարունակվող ամբողջ պատմությունը և փաստերն ընդմիշտ ու անհետ կորչում են:

Հրավիրված են մասնակցելու. Մրցույթը բաց է բոլոր անհատ ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների, խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական ​​և հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ողջ աշխարհից, որոնք ունեն պատմական քաղաքային (ներառյալ վերնակուլյար) կառուցապատման վերականգնման ծրագրերի իրականացնելու հաջող փորձ, առանց որևէ սահմանափակման:

Մրցութային փաստաթղթեր

Մրցութային փաստաթղթերը ներառում են հետևյալ փաստաթղթերը, որոնցից յուրաքանչյուրը հանդիսանում է դրանց անբաժանելի մասը.

  • Մրցույթի պայմանները,
  • Տեխնիկական առաջադրանքը,
  • Ելակետային նյութերի ցանկը։

Մրցույթի անցկացման գրաֆիկ

  • Մրցույթի պաշտոնական հայտարարում 10.03.2021 թ.
  • Գրանցման վճար չկա
  • Մրցույթի մասնակիցների հայտերի ընդունում/գրանցման վերջնաժամկետ 20.04.2021 թ.
  • Մրցութային փաթեթների ընդունման (Հայեցակարգերի ներկայացման) վերջնաժամկետ 10.06.2021 թ.
  • Մրցույթի 1-ին փուլի արդյունքների դիտարկում և ամփոփում 11.06.2021-21.06.2021թթ.
  • Արդյունքների հրապարակում, եզրափակիչ փուլ անցնող մասնակիցների որոշում 22.06.2021 թ.
  • Մրցույթի 2-րդ փուլի մեկնարկ 02.07.2021 թ.
  • Մրցութային փաթեթների ընդունման վերջնաժամկետ 11.10.2021 թ.
  • Մրցույթի 2-րդ փուլի արդյունքների դիտարկում և ամփոփում 12.10.2021-22.10.2021 թթ.
  • Մրցույթի հաղթող մասնակիցների հրապարակում 25.10.2021 թ.
  • Ընդհանուր մրցանակային ֆոնդ 45 000.0 հազ. ՀՀ դրամ
  • Կազմակերպիչ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե
  • Մրցույթի լրիվ անվանումը. Բաց միջազգային մրցույթ ` Երևանի «Կոնդ» թաղամասի ռեգեներացիայի հայեցակարգային-քաղաքաշինական միջավայրի մրցույթ:
  • Մրցույթի պաշտոնական կայք www.kond.minurban.am
  • Կազմկոմիտեի կոնտակտները kond_info@minurban.am

Կանոններ

Մրցույթի տեսակը . Բաց միջազգային երկփուլ հայեցակարգային-քաղաքաշինական-ճարտարապետական ​​մրցույթ:

  1. Հայցելով ելակետային նյութերի փաթեթը և ներկայացնելով առաջարկ՝ հայտատուներն ընդունում են մրցույթի կանոնները։
  2. Ելակետային նյութերն երրորդ անձի փոխանցումն արգելվում է:
  3. Մրցույթին մասնակցության իրավունք չստացած/գրանցված անձանց ներկայացված առաջարկությունները դիտարկման ենթակա չեն:
  4. Նախագծի հեղինակները պահպանում են նախագծերի հեղինակային իրավունքներն՝ առանց վերջիններիս պաշտոնական, գրավոր համաձայնության նախագծերը փոփոխության ենթակա չեն:
  5. Ժյուրիի անդամներն իրավունք ունեն չդիտարկել ցանկացած նախագիծ, որը չի համապատասխանում փաթեթում ներկայացված մրցույթի պարտադիր պահանջներին և կանոններին:
  6. Բոլոր նախագծերը, ներառյալ ժյուրիի կողմից չընդունվածները, երկու շաբաթ անվճար կցուցադրվեն Երևանի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Ժյուրիի անդամների ստորագրություններով զեկույցը նույնպես ցուցադրության մաս կկազմի:
  7. Նախագծերը պահպանվում են Քաղաքաշինության կոմիտեի ինֆորմացիոն շտեմարանում հեղինակի անվան ներքո: Հեղինակը, անհրաժեշտության դեպքում, Քաղաքաշինության կոմիտեի շտեմարանից կարող է ստանալ օրինական փաստաթուղթ-վկայական իր նախագծի հեղինակային պատկանելության ու ժամանակի հաստատմամբ:
  8. Ժյուրիի անդամները, ինչպես նաև կազմակերպիչները կարող են չսահմանել գլխավոր մրցանակ՝ բաշխելով մրցանակային ֆոնդը հաղթողների միջև:
  9. Շահերի բախման առկայության դեպքում կազմակերպիչներն իրավունք ունեն որակազրկել տվյալ մասնակցին և/կամ ժյուրիի անդամին:
  10. Պարզաբանումների տրամադրում

Ցանկացած մասնակից իրավունք ունի ուղարկել հարցում Մրցութային փաստաթղթերի դրույթների պարզաբանման վերաբերյալ։ Այդպիսի հարցումն ուղարկվում է գրավոր նամակի տեսքով Մրցույթի կայքում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։

Կազմակերպիչը պարտավոր է տրամադրել Մրցույթի դրույթների պարզաբանման վերաբերյալ հարցմանը պատասխան էլեկտրոնային փաստաթղթի տեսքով հարցումը ստանալու օրվանից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում։

Մասնակիցների հարցումները պետք է ստացվեն ոչ ուշ քան Հայտերի ընդունման վերջնաժամկետից 5 (հինգ) աշխատանքային օր առաջ։

Մրցութային փաստաթղթեր

Մրցութային փաստաթղթերը ներառում են հետևյալ փաստաթղթերը, որոնցից յուրաքանչյուրը հանդիսանում է դրանց անբաժանելի մասը.

  • Մրցույթի պայմանները,
  • Տեխնիկական առաջադրանքը,
  • Ելակետային նյութերի ցանկը։

Մրցույթի անցկացման գրաֆիկ

  • Մրցույթի պաշտոնական հայտարարում 10.03.2021 թ.
  • Գրանցման վճար չկա
  • Մրցույթի մասնակիցների հայտերի ընդունում/գրանցման վերջնաժամկետ 20.04.2021 թ.
  • Մրցութային փաթեթների ընդունման (Հայեցակարգերի ներկայացման) վերջնաժամկետ 10.06.2021 թ.
  • Մրցույթի 1-ին փուլի արդյունքների դիտարկում և ամփոփում 11.06.2021-21.06.2021թթ.
  • Արդյունքների հրապարակում, եզրափակիչ փուլ անցնող մասնակիցների որոշում 22.06.2021 թ.
  • Մրցույթի 2-րդ փուլի մեկնարկ 02.07.2021 թ.
  • Մրցութային փաթեթների ընդունման վերջնաժամկետ 11.10.2021 թ.
  • Մրցույթի 2-րդ փուլի արդյունքների դիտարկում և ամփոփում 12.10.2021-22.10.2021 թթ.
  • Մրցույթի հաղթող մասնակիցների հրապարակում 25.10.2021 թ.
  • Ընդհանուր մրցանակային ֆոնդ 45 000.0 հազ. ՀՀ դրամ
  • Կազմակերպիչ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե
  • Մրցույթի լրիվ անվանումը. Բաց միջազգային մրցույթ ` Երևանի «Կոնդ» թաղամասի ռեգեներացիայի հայեցակարգային-քաղաքաշինական միջավայրի մրցույթ:
  • Մրցույթի պաշտոնական կայք www.kond.minurban.am
  • Կազմկոմիտեի կոնտակտները kond_info@minurban.am

 

ԿՈՆԴԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՈՒՐԲԱՆԻՍՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

  • թամանյանական ժամանակվանից ի վեր գոյություն ունի Կոնդի ուրբանիզացման` քանդման ` նորովի կառուցապատման խնդիրը,
  • 1980-ականների կեսերին առաջ եկավ Կոնդի արժեքավորման և պահպանման հարցը, սակայն նախագիծ, ուր ներկայացվեցին պահպանման և զարգացման իրական լուծումները` չարվեց,
  • վերջին երեք տասնամյակների ընթացքում որևէ նոր գաղափար առաջ չի քաշվել։ Երրորդ Հանրապետության գործելակերպին հարազատ` կրկին նպատակային է դարձել քանդել եղած պատմական շերտերը և փոխարենը` կառուցել բարձրահարկ շինություններ,
  • այդ ծրագրին համապատասխան իրականացվում է նախկին «Դվին» հյուրանոցի վերակառուցումը,
  • միաժամանակ գոյություն ունի արդի միջազգային փորձին համապատասխան այլընտրանքային հայեցակետը, ըստ որի` Կոնդի մեզ հասած միջավայրը արժեքավոր է և պահպանման արժանի,
  • խնդրի հիմնական հարցադրումը այն է, թե ինչը՞ պահպանել, ինչպե՞ս պահպանել և ինչպե՞ս արդիականացնել եղած միջավայրը,
  • կարևոր խնդիրներիցի մեկը` սեփականության և սեփականատերերի իրավունքների պահպանման հարցն է, քանի որ բնակչության մի մասը ձգտում է շարունակել բնակվել Կոնդում, մյուսը` հեռանալ Կոնդից,
  • ընդունելով Կոնդի պահպանման ծրագիրը իբրև գերակա շահ` անհրաժեշտ է ուսումնասիրել և գտնել պահպանման ենթակա միջավայրային կառույցներն ու առանձին շինությունները,
  • միջավայրի ու առանձին շինությունների հանդեպ կիրառել պահպանման և վերականգնման արդի գիտական մեթոդական սկզբունքները, այդ թվում` ներկայացված Ռուսաստանի ժամանակակից ուրբանիստներ Անդրեյ Իվանովի և Նարինե Տյուտչևայի աշխատություններում:

 

ԽՆԴԻՐՆԵՐԸ

  • Հետազոտել թեման, վերլուծել, տրամադրել զարգացման վեկտոր, բացահայտել թաքնված ներուժը, առաջարկել այն մեթոդներն ու նպատակները, որոնք արդիական են ժամանակակից քաղաքի պատմական միջավայրի համար:
  • Տարածքն առավել ճանաչելի և գրավիչ դարձնել բնակիչների, հյուրերի և ներդրողների համար, քանի որ, եթե պայմանականորեն քաղաքն ի վիճակի չէ տպավորել իր սպառողներին, ապա այն կորցնում է բիզնեսի համար իր գրավչությունը: Եթե տարածաշրջանը, շրջանը, քաղաքը, տարածքային միավորը չունի ինքնուրույն ռազմավարություն, ապա այն պարտություն է կրում առավել ագրեսիվ դարձող համաշխարհային շուկայում:
  • Հետազոտել, վերլուծել և առաջարկել տարածքների զարգացման արդյունավետ գործիքներ, որոնցից են՝ լեզուն (այդ թվում՝ տեղական բարբառը, ինչպես նաև ժողովրդախոսակցական լեզվի և արտասանության առանձնահատկությունները), տեղական դիցաբանությունը, առասպելակերտումը, պատմական հիշողությունը, տեղեկատվական յուրահատուկ միջոցները, հաղորդակցության ձևերը, անհատական շփմանավանդույթները, հոգևոր-կրոնական ռեսուրսները (տեղական եկեղեցական համայնքները, կրոնական տոները նշելու ավանդույթները), գործարարության զուտ տեղական առանձնահատկությունները, ընտանեկան, բարեկամական, դաստիարակչական, կրթական, սպորտային ավանդույթները, տեղական խոհանոցը, միջավայրի կոլորիտը, ավանդական արհեստները, քաղաքացիական ակտիվության, հանգստի և ժամանցի ձևերն ու միջոցները, անեկդոտները, պատմությունները, տեղական տոները, ժողովրդական բանահյուսությունը և այլն:
  • Գույքագրել թաղամասում առկա շենքերի/շինությունների մշակութային արժեք ներկայացնող դրվագները և կառուցվածքային տարրերը (հին դռներ, պատուհաններ, պատշգամբներ, կողպեքներ, թակիչներ, ճաղավանդաներ և այլն), հետագայում դրանք ճարտարապետական և դիզայներական լուծումներում կիրառելու պայմանով)։ ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ սերտորեն համագործակցել թաղամասի ազգագրական, բանահյուսական նյութը գրի առնելու համար։
  • Հիմք ընդունելով կայուն զարգացման սկզբունքները, մշակել արդի և ռացիոնալ ճարտարապետական և քաղաքաշինական լուծումներ, որոնք համայնքը գրավիչ կդարձնեն իր բնակիչների, զբոսաշրջիկների և ներդրողների համար։
  • Հաշվի առնել կայուն (կամ կառուցվածքային) գործոնները, ինչպիսիք են տեղանքը, կլիման և պատմությունը։
  • Հաշվի առնել փոփոխական գործոնները (որոնք փոփոխվում են երկարաժամկետ հեռանկարում), ինչպիսիք են համայնքի չափերը և մարդաշատությունը, արտաքին տեսքը, բնակիչների բարեկեցությունը, տեղական համայնքի մշակութային ավանդույթները։
  • Հաշվի առնել խորհրդանշական գործոնները, այն է՝ քաղաքային խորհրդանիշեր, քաղաքական միջավայր, բնակիչների վարքի մշակութային կոդեր, նշանակալի իրադարձություններ, նշանավոր անձինք, որոշակի ապրանքների և ծառայությունների պահանջարկը, համայնքի ներսում հաղորդակցվելու բնույթը և այլ բաղադրիչներ:
  • Ամբողջությամբ պահպանել և վերականգնել ինչպես հուշարձանների պետական ցուցակում գրանցված, այնպես էլ նորահայտ հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերը (ցանկը կցվում է)՝ դրանց առնչվող բոլոր նախագծերը աշխատանքային բոլոր փուլերում համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ։
  • Հնարավորինս պահպանել ներկա փողոցների ցանցը, գոտիավորել Կոնդը առանձին ենթաթաղերով՝ յուրաքանչյուր ենթաթաղի համար սահմանելով հարկայնության թույլատրելի շեմ։
  • Կոնդի մի հատվածը բրենդավորել Արշիլ Գորկու անունով։
  • Թաղամասի հուշարձան շենքերի նկատմամբ նոր գործառույթներ վերագրելիս կամ դրանց գործառույթների պահպանմամբ վերաօգտագործման առաջարկներ ներկայացնելիս, հաշվի առնել քաղաքաշինական միջավայրի ինքնության պահպանմանը և ժառանգության անխաթարությանը ներկայացվող պահանջների ապահովումը՝ ոլորտի լիազոր մարմնի համաձայնությամբ։

Մասնակցություն

Մրցույթը բաց է բոլոր անհատ ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների, խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական ​​և հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ողջ աշխարհից, որոնք ունեն պատմական քաղաքային (ներառյալ վերնակուլյար) կառուցապատման վերականգնման ծրագրերի իրականացնելու հաջող փորձ, առանց որևէ սահմանափակման:

Մասնակցությունն անվճար է:

Ձևաչափը

Բաց

Միջազգային

երկաստիճան:

Մրցույթի լեզուն հայերեն/ ռուսերեն/ անգլերեն:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Բովանդակություն

 

  1. Մրցույթի նպատակը
  2. Հայեցակարգի մշակման տեխնիկական առաջադրանք
  3. Հայեցակարգի պատրաստման սկզբունքներ
  4. Մրցույթի նախապատրաստմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ
  5. Հայեցակարգի նյութերի ձևաչափին ներկայացվող պահանջներ
  6. Հայեցակարգի կառուցվածք
  7. Հանրային տարածքների վերաիմաստավորում
  8. Թաղամասի քաղաքաշինական բանվածքի վերակազմավորում՝ գործառույթների ընդլայնմամբ
  9. Հայեցակարգի իրականացման կառավարման պլան/բնակչության տարաբնակեցում
  10. Իրագործելություն
  11. Ակնկալվող արդյունքը

 

 

  1. Մրցույթի նպատակը

Նպաստել պատմականորեն ձևավորված և ազգագրական-հնագիտական արժեք ունեցող համայնքի քաղաքաշինական կայուն զարգացման սկզբունքների ինտեգրմանը, տեղաբնակ ռեզիդենտների արտագաղթի կանխմանը, տեղական անշարժ գույքի արժեքի բարձրացմանը մինիմալ ներդրումներով և միջամտություններով, լոկալ տնտեսության և զբոսաշրջության ակտիվացմանը,  ճարտարապետության, ենթակառուցվածքների և սպասարկման որակի բարձրացմանը և աշխատատեղերի ստեղծմանը՝ որպես գերակայություն դիտարկելով Կոնդի բնակչության շահերը։

Միջավայրի ռեգեներացիայի/վերականգնման մոդելի մրցույթի փուլի նպատակն է կանխորոշել ազդեցության այն մեթոդները, որոնք օպտիմալ են պատմական այս միջավայրի պահպանության և զարգացման համար, որոնց նպատակը ոչ թե ոչնչացնելն է, այլ ազդեցության մեթոդների ամրապնդումը, որոնց թվում ճարտարապետական ​​որոշումներն ու գործողությունները հեռու են առաջին և հիմնականները լինելուց:

Մրցույթի տարածքի սահմանները

Երևան քաղաքի «Կոնդ» թաղամասի տարածք՝ մոտ 16.0 հա մակերեսեով (սահմանները տրված են ելակետային նյութեր բաժնում)։

 

Մրցույթի առարկան

Քաղաքաշինական հայեցակարգի մշակում Երևան քաղաքի «Կոնդ» թաղամասի

քաղաքաշինական միջավայրի ռեգեներացիայի/վերակազմավորման նպատակով։

 

  1. Հայեցակարգի տեխնիկական առաջադրանք

Մրցութային հայեցակարգի ընդգրկման տարածքը Կոնդ թաղամասի ձևավորված պատմական քաղաքաշինական բանվածքն է՝ նախատեսված առավել հիմնավորված ռեգեներացիայի-վերակենդանացման հայեցակարգերի առաջադրման, տարածքի ինքնության պահպանման, հնի-նորի շարունականակության ապահովման և միևնույն ժամանակ բնակչության համար առավել հարմարավետ և հասանելի/անարգել միջավայրի կազմավորման նպատակով։

 

  1. Հայեցակարգի նախապատրաստման սկզբունքները

Տարբերականություն և բազմազանություն, զգայական ռեզոնանս տարածքի պատմականորեն ձևավորված միջավայրի և բնական լանդշաֆտների հետ։

Մրցութային հայեցակարգի առաջարկները պետք է հաշվի առնեն թաղամասի մշակութային լանդշաֆտի առանձնահատկությունները, ձևավորեն բնական լանդշաֆտների և ձևավորված քաղաքաշինական-ճարտարապետական միջավայրի հետ տեսողական ամբողջականություն։

Հայեցակարգային լուծումները պետք է հաշվի առնեն ձևավորված ճարտարապետական միջավայրի արտաքին կերպարի այնպիսի ձևավորում, որի պարագայում կձևավորվի փողոցային ճակատային համայնապատկերների բազմազանություն՝ ապահովելով միասնական լուծումների միջոցով միջավայրի շարունակականություն և միմյանց նկատմամբ առավել ներդաշնակ լուծումներ։

Հաշվի առնելով հայեցակարգի իրագործման ծախսատարությունը՝ վերջինիս սոցիալական բաղադրիչի առկայությամբ պայմանավորված, դիտարկել Կոնդի քաղաքացուն որպես գերակա շահ և մրցութային հայեցակարգում ներկայացնել նաև ծրագրի իրագործելիության հիմնավորում։

 

  1. Մրցույթի նախապատրաստմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ
  2. Մրցութային առաջարկները պետք է համապատասխան են Տեխնիկական առաջադրանքի պահանջներին։
  3. Մրցութային առաջարկները պետք է համապատասխանեն ՀՀ նորմատիվ-իրավական օրենսդրությանը, այդ թվում նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահաջներին։

 

  1. Հայեցակարգի նյութերի ձևաչափին ներկայացվող պահանջներ
  • Հայեցակարգին ներկայացվող պահանջներին համապատասխան հիմնական գաղափարի նկարագրություն։
  • Սկզբունքային քաղաքաշինական-ճարտարապետական լուծումների նկարագիր։
  • Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներ։

 

  1. Հայեցակարգի կառուցվածք

Թաղամասի վերակառուցման արդյունքում անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ պայմաններ բնակչության և այցելուների տարբեր խմբերի, ենթակառուցվածքի զարգացման համար, կանոնակարգել հանրային տարածքները, ձևավորել փողոցային արդյունավետ ցանց՝ միևնույն ժամանակ հնարավորության դեպքում առավելագույնս պահպանելով ձևավորված քաղաքաշինական բանվածքը/հյուսվածքը, բազմազան միջոցառումների կազմակերպման և անցկացման հնարավորություններ՝ ներգրավելով առավել լայն խմբեր, հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդության տարբեր խմբերի կարիքներին:

 

  1. Հանրային տարածքների վերաիմաստավորում

Հանրային տարածքները հատակագծային կառուցվածքի այն բաղադրիչն են, որտեղ կազմակերպվում է մարդկանց հիմնական կենսական երեք (բնակություն, աշխատանք, հանգիստ) կարիքներից մեկը՝ հանգստի կազմակերպումը։ Այստեղ են կազմակերպվում սոցիալական շփումները, ժամանցը, հաղորդակցությունը: Տարածքի արդյունավետ կազմակերպումը հնարավորություն է տալիս տվյալ գործառույթների համար նախատեսված տարածքներում ապահովել բարենպաստ միկրոկլիմայական պայմաններ, հասանելիություն, գեղագիտական ընկալում։ Միջավայրի վերակառուցման նախագծով նախատեսվում է ստեղծել թեմատիկ առումով փոխկապակցված բաց հանրային տարածքներ՝ վերջիններիս ավանդական և նոր հաղորդվող գործառույթների կազմակերպմամբ։ Դրանք պետք է լինեն մեքենաների մուտքից ազատ՝ տրանսպորտի այլընտրանքային միջոցների օգտագործմամբ և մատչելի բնակչության սակավաշարժ և հաշմանդամություն ունեցող խմբերին։ Միևնույն ժամանակ ապահովեն նաև արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգ տարահանումը կազմակերպելու համար մեքենաների մոտեցում:

Հանրային տարածքները պետք է ծառայեն տեղաբնակների (տարբեր տարիքային խմբերի ժամանցի կազմակերպման) կյանքի առօրյա պահանջներին,  նաև նոր վերագրվող գործառույթներն օգտագործողների ժամանակակից պահանջներին։

 

  1. Թաղամասի քաղաքաշինական բանվածքի վերակազմավորում՝ գործառույթների ընդլայնմամբ

Թաղամասում կյանքի աշխուժացման, օրվա տարբեր ժամերին տարածքների հավասարազոր գործառությունն ապահովելու, տարբեր գործառույթների վերագրմամբ տարածքների անվտանգ օգտագործման նպատակով և այցելությունները երկարաձգելուն միտված` առաջարկվում է հայեցակարգային էսքիզ-նախագծում ներառել հետևյալ հանձնարարելի գործառույթներների տարածքային և ծավալատարածական կազմակերպումը՝ յուրաքանչյուր դեպքում ապահովելով բնակչության բոլոր խմբերի (սակավաշարժ, հաշմանդամություն ունեցող) համար մատչելիության հավասարազոր պայմաններ.

  • Դեպի թաղամաս բոլոր մուտքերի հասանելիության և գրավչության կազմակերպում (մուտքային հանգույցից հորինվածքի աստիճանական զարգացում մինչև հորինվածքային կիզակետ)։
  • Թաղամասի ներսում տեղեկատվական յուրահատուկ միջոցով հաղորդակցությունն առավել դյուրին դարձնելուն միտված համակարգի մշակում։
  • Մասնագիտացված սրճարաններ (արվեստի գործիչների, ճարտարապետների և այլն) բացօթյա և փակ։
  • Այցելուների տեղեկատվական կենտրոն։
  • Արհեստանոցներ/արվեստանոցներ (ավանդական, ժամանակակից)՝ աշխատանքների արդյունքների ցուցադրության/վաճառքների կազմակերպմամբ։
  • Աշխատավայրերի համար սարքավորված տարածքներ (ստեղծարար տեխնոլոգիաներ, գրասենյակներ և այլն) (Coworking space)։
  • Մեդիա կենտրոն։
  • Հուշանվերների վաճառքի և ցուցադրության սրահներ։
  • Գիտաժողովների կազմակերպման սրահ՝ քաղաքի պատմության մասին տեսաֆիլմերի ցուցադրությամբ և մասնագիտացված գրականության վաճառքով։
  • Միջոցառումների անցկացման բացօթյա/փակ տարածքներ՝ երիտասարդ արվեստագետների աշխատանքների (ներկայացումների, ֆիլմերի, լուսանկարչական աշխատանքների, կրթության, լեզուների, ազգային երգի պարի ուսուցման և մրցույթների կազմակերպման, նկարչական մրցույթների կազմակերպման և այլն) սահմանափակ դիտորդների համար ցուցադրությամբ։
  • Սթրիթ արթի-մրցույթների կազմակերպման տարածքներ։
  • Բացօթյա վաճառասրահներ։
  • Հյուրատներ, սննդի հաստատություններ, հանրային սանհանգույցներ (հաշվի առնելով բնակչության սակավաշարժ և հաշմանդամություն ունեցող խմբերի կարիքները)։
  • Այցելուների համար ժամանակավոր կացարաններ։

Դրված նպատակի առավել լիարժեք իրագործմանը նպաստող և հայեցակարգի հիմնական գաղափարին չհակասող ցանկացած այլ գործառույթներ։

Թաղամասի ներսում բնակչության սակավաշարժ և հաշմանդամություն ունեցող խմբերի ինչպես նաև լեզվական չիմացությամբ այցելուների համար տեղաշարժը մատչելի և անարգել կազմակերպելուն միտված, առանց լրացուցիչ օգնության կողմնորոշումը դյուրինացնելու նպատակով տարածքում ինֆոգրաֆիկսի կիցառում։

 

  1. Հայեցակարգի իրականացման կառավարման պլան/բնակչության տարաբնակեցում

 

Հայեցակարգի իրականացման գործընթացում ներկայացնել բնակչության տարբեր հատվածների վերաբնակեցման խնդիրներին առնչվող առաջարկներ.

  • Տեղում բնակիչների վերաբնակեցում (ժամանակավոր կացարանի տրամադրում քաղաքաշինական միջավայրի վերակենդանացման ժամանակահատվածի ընթացքում),
  • Բնակիչներին նոր բնակարանների հատկացում այլ վայրում,
  • Բնակարանների դիմաց փոխհատուցման տրամադրում։

 

  1. Իրագործելություն

 

Երևանի Կոնդ թաղամասի պատմաքաղաքա­շի­նական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածք­ների զարգացման նպատակով հայեցա­կարգային էսքիզ-նախագծի ճարտարապետաքաղաքա­շինական առաջարկը պետք է իր մեջ ներառի.

  • տնտեսական իրագործելիության հաշվարկ-հիմնավորում, լինի տնտեսապես հիմնա­վորված և իրագործելի,
  • սոցիալական տեսանկյունից լուծի բնակիչների բնակարանային ապահովության խնդիրները (վերը նշված տարբերակներից որևէ մեկով),
  • իրենից ներկայացնի ներդրումային հետաքրքրություն առաջացնող ծրագիր։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է ստանալ ճարտարապետական այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն կտան Կոնդին պահպանելու ձևավորված ուրույն քաղաքաշինական միջավայրի ինքնությունը՝ սոցիալական, քաղաքային և մշակութային հաղորդակցության կենտրոն ծառայելով հասարակության տարբեր շերտերի՝ տեղաբնակների, տեղացիների և այցելուների համար: Հետևաբար, լավագույն հայեցակարգային, քաղաքաշինական և պատմաճարտարապետական լուծումները պետք է հավասարապես անդրադառնան վերականգնման, նորոգման, վերակառուցման, արդիականացման, ամակայման և՛ արտաքին, և՛ ներքին լուծումներին: Մասնակիցների կողմից ակնկալվում է նաև ստանալ մասնագիտական այլընտրանքային լուծումների տարբերակներ, որոնք կառաջադրեն ոճականորեն բազմազան և միաժամանակ միմյանց ներդաշնակ ու համահունչ լուծումներ ծավալատարածական, ոճական, մասշտաբային, էկոլոգիական և այլ խնդիրների համար։

Գնահատել շարժունակության ֆունկցիոնալ կազմակերպման առաջնահերթությունը՝ կանոնակարգելով այցելուների մեծ և փոքր խմբերի հոսքերն ու կարիքները, որպեսզի հնարավոր լինի ձևավորել շարժունակության անվտանգ, հարմարավետ և ապահով համակարգ՝ առավելագույնս պարզ և փոխկապակցված սխեմայով ուղղորդելով այցելուների հոսքերը:

Քաղաքի համեմատաբար փոքր հատվածի վրա պատմական մեծաթիվ շերտերի կենտրոնացումը պետք է թաղամասը դարձնի այնպիսի մի վայր, որտեղ ցանկացած տարածք և մակերես կարող է և պետք է ծառայի թե՛ այդ բազմազանությանը մարդկանց հաղորդակից դարձնելու, թե՛ ժամանցի կազմակերպման գործին։ Շարժունակության կազմակերպման հարցում հատուկ ուշադրություն պետք է դարձվի միջավայրի ընկալման գաղափարական առավել լիարժեք հանգուցալուծմանը՝ ապահովելով հնարավոր բոլոր մուտքերից մարդկանց հավանական հոսքերի կազմակեպված ու նպատակային ուղղորդումը:

Արդիականացման գործընթացում մեծապես կարևորվում է պատմականորեն ձևավորված կերպարի պահպանումը, որը պետք է ի կատար ածվի ժամանակակից քաղաքում քաղաքային միջավայրի սեփական ինքնությունը պատմականորեն պահպանած այս հատվածի ուրույն դիմագիծը հստակ սահմանելու միջոցով։

 

Նախագծի կազմին ներկայացվող պահանջներ

 

2-րդ փուլին ներկայացվող պահանջներ

 

Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների նախագծման ճարտարապետաքաղաքաշինական հայեցակարգի մրցույթի պահանջներն են.

  • Նախագծի հիմքում դնել միջավայրի քաղաքաշինական ինքնության և պատմաճարտարապետական ժառանգության օբյեկտների առավալագույնս պահպանման և լավագույն կերպով մատուցման գաղափարը.
  • Նախագիծ-առաջարկը պետք է ներկայացվի գծագրերի ստորև ներկայացվող պարտադիր կազմով, որոնք կարող են լրացվել լրացուցիչ գծագրերով կամ ուրվագծերով՝ կախված նախագծի առանձնահատկություններից.
  • Հենակետային հատակագիծ։
  1. Կառուցապատման վերլուծություն՝ ըստ կառույցների.
  • արժեքավորության,
  • նշանակության,
  • գործառույթի,
  • տեխնիկական վիճակի,
  • հարկայնության։
  1. Հուշարձան-շենքերի և պատմական միջավայրի պահպանության և նոր ավելացվող քաղաքաշինական տարրերի համահունչության վերլուծություն,
  2. Փողոցային ցանցի վերլուծություն՝ քաղաքի հետ կապերի սահմանմամբ, ավտոկայանատեղիների նախանշմամբ։
  3. Հարակից կառուցապատումների ազդեցության վերլուծություն (ուրվապատկերների (սիլուետների) դիտադաշտերի և այլն)։
  4. Հուշարձանների պահպանական գոտիների սահմանում և պեղման գոտիների առանձնացում։
  5. Ամրակայման հատվածների առանձնացում։
  6. Հանրային տարածքների ուրվագծի վերլուծություն։
  • Գլխավոր հատակագիծ,
  • Տեղաշարժման ուրվագիծ,
  • Հանրային տարածքների ուրվագիծ,
  • Փողոցների փռվածքներ՝ հայեցակարգի լավագույն բացահայտմամբ,
  • Կտրվածք՝ թաղամասի սահմաններում,
  • Հեռանկարներ (եռաչափ պատկերներ, դրվագներ),
  • Ինտերիերներ, էքստերիերներ
  • Հայեցակարգ-բացատրագիր (մինչև 50 էջ):

Ներկայացվող գծագրերի մասշտաբը կարող է ընտրվել մասնակցի կողմից՝ ապահովելով գրաֆիկական նյութի ընթեռնելիությունը։

 

 

Փաթեթին ներկայացվող պահանջներ

1-ին փուլին ներկայացվող պահանջներ (հայեցակարգի ձևավորման)

Հայեցակարգի տեքստային նյութերը կարող են պարունակել

  • Բացատրագիր-հայեցակարգեր,
  • ուրվագծեր,
  • դիագրամներ,
  • աղյուսակներ,
  • լուսանկարներ,
  • համայնապատկեր-ճեպանկարներ,
  • հատվածային էսքիզներ,
  • հաշվարկ-հիմնավորումներ,
  • կառավարման պլաններ։

Տեքստային նյութերը պետք է ներկայացվեն.

  • Էլեկտրոնային,
  • A4 ձևաչափի թղթի վրա,
  • GHEA Grapalat (հայերեն լեզվի համար) և Times New Roman (ռուսերեն և անգլերեն լեզուների համար) տառատեսակով,
  • 12 pt տառաչափով,
  • Ծավալը՝ A4 ձևաչափով չպետք է գերազանցի 40 էջը։

Ներկայացվող փաթեթի գրաֆիկական մասը պետք է ներկայացված լինի.

  • 700 × 1000 մմ չափի 2 պաստառի վրա՝ 300 dpi լուծաչափով (resolution),
  • Adobe Acrobat (PDF) և AutoCAD, ArchiCAD (DWG, DXF,IFC, BCF և այլն) վեկտորային ձևաչափերով:

Յուրաքանչյուր պաստառ պետք է վերին աջ անկյունում ունենա յոթանիշ նույնականացման ծածկագիր: Նույնականացման ծածկագիրը պետք է լինի Times New Roman Bold կամ այլ ստանդարտ տառատեսակով, 20 pt տառաչափով:

Թվային նյութերը պետք է անվանվեն հետևյալ կերպ՝ ներառելով նույնականացման ծածկագիրը (ID): ID_DESIGN.PDF

Օր.՝ գրաֆիկական նյութերը 1234567_DESIGN.PDF

Տեքստային նյութերը՝ 1234567_DESCRIPTION.PDF

Յուրաքանչյուր դիմորդ պետք է պատրաստի A4 չափի տեղեկատվական թերթիկ՝ անվանելով այն առաջարկի յոթանիշ նույնականացման ծածկագրով (ID), ID_INFO.PDF: Տեղեկատվական թերթիկը պետք է ներառի նույն յոթանիշ թվերը, առաջարկի հեղինակի(ներ) ամբողջական անունը(ներ), կոնտակտային տվյալները՝ ներառյալ փոստային դասիչ, հեռախոսահամար և էլ.փոստի հասցե:  Տեղեկատվական թերթիկում հեղինակները պետք է նշեն աշխատանքին իրենց մասնակցության մասնաբաժինը՝ տոկոսային արտահայտությամբ։

Փաթեթում ներառել միջինացված արժեքային ցուցանիշներ՝ հիմնավորելով ծրագրի իրագործելիության տնտեսական վերլուծությունը:

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն Adobe Acrobat (PDF) ձևաչափով և միասին չգերազանցեն 50 Մբ-ը:

Վերջնական ֆայլերը պետք է ուղարկել նշված կայքերից որևէ մեկի միջոցով՝ WeTransfer, Dropbox, OneCloud: Ուղարկելուց հետո առաջարկների փաթեթների հասանելիությունը պետք է լինի առնվազն 5 օր:

2-րդ փուլին ներկայացվող պահանջներ (քաղաքաշինական միջավայրի վերակազմավորման առաջարկ)

 Քաղաքաշինական միջավայրի վերակազմավորման առաջարկի տեքստային նյութերը կարող են պարունակել

  • բացատրագրեր,
  • հայեցակարգեր,
  • ուրվագծեր,
  • դիագրամներ,
  • աղյուսակներ,
  • լուսանկարներ,
  • համայնապատկեր-ճեպանկարներ,
  • հատվածային էսքիզներ,
  • հաշվարկ-հիմնավորումներ,
  • կառավարման պլաններ։

Տեքստային նյութերը պետք է ներկայացվեն

  • Էլեկտրոնային,
  • A4 ձևաչափի թղթի վրա,
  • GHEA Grapalat (հայերեն լեզվի համար) և Times New Roman (ռուսերեն և անգլերեն լեզուների համար) տառատեսակով,
  • 12 pt տառաչափով,
  • Ծավալը՝ A4 ձևաչափով չպետք է գերազանցի 50 էջը։

 Ներկայացվող փաթեթի գրաֆիկական մասը պետք է ներկայացված լինի

  • 700 × 1000 մմ չափի նվազագույնը՝ 6, առավելագույնը՝ 8 պաստառի վրա՝ 300 dpi լուծաչափով (resolution),
  • Adobe Acrobat (PDF) և AutoCAD, ArchiCAD (DWG, DXF,IFC, BCF և այլն) վեկտորային ձևաչափերով:

Յուրաքանչյուր պաստառ պետք է վերին աջ անկյունում ունենա յոթանիշ նույնականացման ծածկագիր: Նույնականացման ծածկագիրը պետք է լինի Times New Roman Bold կամ այլ ստանդարտ տառատեսակով, 20 pt տառաչափով:

Թվային նյութերը պետք է անվանվեն հետևյալ կերպ՝ ներառելով նույնականացման ծածկագիրը (ID): ID_DESIGN.PDF

Օր.՝ գրաֆիկական նյութերը 1234567_DESIGN.PDF

Տեքստային նյութերը՝ 1234567_DESCRIPTION.PDF

Յուրաքանչյուր դիմորդ պետք է պատրաստի A4 չափի տեղեկատվական թերթիկ՝ անվանելով այն առաջարկի յոթանիշ նույնականացման ծածկագրով (ID), ID_INFO.PDF: Տեղեկատվական թերթիկը պետք է ներառի նույն յոթանիշ թվերը, առաջարկի հեղինակի(ներ) ամբողջական անունը(ներ), կոնտակտային տվյալները՝ ներառյալ փոստային դասիչ, հեռախոսահամար և էլ.փոստի հասցե:  Տեղեկատվական թերթիկում հեղինակները պետք է նշեն աշխատանքին իրենց մասնակցության մասնաբաժինը՝ տոկոսային արտահայտությամբ։

Փաթեթում ներառել միջինացված արժեքային ցուցանիշներ՝ հիմնավորելով ծրագրի իրագործելիության տնտեսական վերլուծությունը:

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն Adobe Acrobat (PDF) ձևաչափով և միասին չգերազանցեն 100 Մբ-ը:

Վերջնական ֆայլերը պետք է ուղարկել նշված կայքերից որևէ մեկի միջոցով՝ WeTransfer, Dropbox, OneCloud: Ուղարկելուց հետո առաջարկների փաթեթների հասանելիությունը պետք է լինի առնվազն 5 օր:

 

Ընդհանուր դրույթներ

 

Առաջարկը պետք է ուղարկել Կոնդի պաշտոնական էլ-փոստին՝ kond_info@minurban.am վերնագրի դաշտում նշելով նույնականացման ծածկագիրը (ID) բաղկացած յոթանիշ թիվից: Տեղեկատվական թերթիկը պետք է կցել նամակին, իսկ նամակի տեքստում տեղադրել առաջարկի բեռնման հղումը։

Տեխնիկական խնդիրների դեպքում կազմակերպիչները կկապվեն մասնակցի հետ նույն էլ-փոստի հասցեի օգնությամբ։ Առաջարկն ուղարկելուց հետո կստանաք բարեհաջող ստացման հաստատում:

Ուղարկված փաթեթի վրա չպետք է լինեն հեղինակի(ներ) անունը(ներ), իրավաբանական և / կամ ոչ պաշտոնական ստորագրություններ: Այս տվյալները պետք է լինեն միայն տեղեկատվական թերթիկում:  Հակառակ դեպքում փաթեթը չի մասնակցի մրցույթին։

Յուրաքանչյուր հեղինակ (հեղինակային խումբ) կարող է ներկայացնել մեկ մրցութային փաթեթ։

Մրցութային բոլոր ներկայացված փաթեթները հանդիսանում են կազմակերպչի սեփականությունը և ենթակա չէ վերադարձման։

Մրցութային բոլոր ներկայացված փաթեթները տեղադրվում են կազմակերպչի էլեկտրոնային կայքում և ենթակա են հրապարակման։

Հարցերի և պարզաբանումների համար դիմել կոնտակտային անձին` հղմամբ։

 

Նախագծի կազմին ներկայացվող պահանջներ

2-րդ փուլին ներկայացվող պահանջներ

Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների նախագծման ճարտարապետաքաղաքաշինական հայեցակարգի մրցույթի պահանջներն են.

  • Նախագծի հիմքում դնել միջավայրի քաղաքաշինական ինքնության և պատմաճարտարապետական ժառանգության օբյեկտների առավալագույնս պահպանման և լավագույն կերպով մատուցման գաղափարը.
  • Նախագիծ-առաջարկը պետք է ներկայացվի գծագրերի ստորև ներկայացվող պարտադիր կազմով, որոնք կարող են լրացվել լրացուցիչ գծագրերով կամ ուրվագծերով՝ կախված նախագծի առանձնահատկություններից.
  • Հենակետային հատակագիծ։
  1. Կառուցապատման վերլուծություն՝ ըստ կառույցների.
  • արժեքավորության,
  • նշանակության,
  • գործառույթի,
  • տեխնիկական վիճակի,
  • հարկայնության։
  1. Հուշարձան-շենքերի և պատմական միջավայրի պահպանության և նոր ավելացվող քաղաքաշինական տարրերի համահունչության վերլուծություն,
  2. Փողոցային ցանցի վերլուծություն՝ քաղաքի հետ կապերի սահմանմամբ, ավտոկայանատեղիների նախանշմամբ։
  3. Հարակից կառուցապատումների ազդեցության վերլուծություն (ուրվապատկերների (սիլուետների) դիտադաշտերի և այլն)։
  4. Հուշարձանների պահպանական գոտիների սահմանում և պեղման գոտիների առանձնացում։
  5. Ամրակայման հատվածների առանձնացում։
  6. Հանրային տարածքների ուրվագծի վերլուծություն։
  • Գլխավոր հատակագիծ,
  • Տեղաշարժման ուրվագիծ,
  • Հանրային տարածքների ուրվագիծ,
  • Փողոցների փռվածքներ՝ հայեցակարգի լավագույն բացահայտմամբ,
  • Կտրվածք՝ թաղամասի սահմաններում,
  • Հեռանկարներ (եռաչափ պատկերներ, դրվագներ),
  • Ինտերիերներ, էքստերիերներ
  • Հայեցակարգ-բացատրագիր (մինչև 5 էջ) հայերեն լեզվով:

Ներկայացվող գծագրերի մասշտաբը կարող է ընտրվել մասնակցի կողմից՝ ապահովելով գրաֆիկական նյութի ընթեռնելիությունը։

Մրցութային ֆոնդ

Մրցույթին մասնակցությունն իրականացվում է անվճար հիմունքներով:

Երկփուլ մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 45 000.0 հազ. ՀՀ դրամ:

1-ին փուլի մրցանակային տեղեր՝

  • 1-7 մրցանակ:

Ընտրված 7 հայեցակարգերի հիման վրա հայտարարվում է քաղաքաշինական-ճարտարապետական էսքիզի նախագծային մրցույթ (2-րդ փուլի)

2-րդ փուլի մրցանակային տեղեր՝

  • 1 մրցանակ
  • 2 մրցանակ
  • 3 մրցանակ

Ժյուրիի հատուկ մրցանակներ (3 խրախուսական)։

Ժյուրին պարտավոր չէ հատկացնել մրցանակային ամբողջ ֆոնդը, անկախ անվանակարգերի քանակից: Դրամական պարգևը ներառում է հարկերը, որոնք հետագայում կգանձվեն գումարից:

Առաջին մրցանակ շահած աշխատանքն ենթակա չէ պարտադիր իրականացման։

Ժյուրի

Նախնական կազմ

Մրցույթի ժյուրիի կազմում ներառված են երեսուն երկու մասնագետ՝ Հայաստանից և արտերկրից:
Ժյուրիի նախագահն է Հրաչյա Պողոսյանը - /ճարտարապետ/:

ժյուրիի աշխատակարգ

Ելակետային նյութերի փաթեթ

Մրցութային փաթեթը եռալեզու է։ Մրցույթին մասնակցելու իրավունք ստացած մասնակիցներին տրամադրվում են հետևյալ ելակետային նյութերն՝ ամբողջ կազմով.

1. Մրցույթի հայտարարություն,

2. Առաջադրանք,

3. Պատմական ակնարկ

4. Տեղագրական հանույթ,

5. Օրթոլուսանկարչական հանույթ

6. Ընդգրկման սահմանները,

7. Կոնդ թաղամասի տարածքում առկա պետական ցուցակում ներառված և նորահայտ հուշարձանների և դրանց պահպանական գոտիների տեղաբաշխման հատակագիծը և ցանկը,

8. Արխիվային նյութեր,

9. Հնագիտական նյութեր,

10. Իրավիճակային հատակագիծ,

11. Թաղամասի կադաստրային չափագրման նյութեր /առկա/,

12. Տեղանքի լուսանկարներ և տեսագրություններ,

13. Բնակչության վերաբերյալ տեղեկատվություն։

Նյութերը ներբեռնելու համար խնդրում ենք գրանցվել։

Նպատակ

Նպաստել պատմականորեն ձևավորված և ազգագրական-հնագիտական արժեք ունեցող համայնքի քաղաքաշինական կայուն զարգացման սկզբունքների ինտեգրմանը, տեղաբնակ ռեզիդենտների արտագաղթի կանխմանը, տեղական անշարժ գույքի արժեքի բարձրացմանը մինիմալ ներդրումներով և միջամտություններով, լոկալ տնտեսության և զբոսաշրջության ակտիվացմանը, ճարտարապետության, ենթակառուցվածքների և սպասարկման որակի բարձրացմանը և աշխատատեղերի ստեղծմանը՝ որպես գերակայություն դիտարկելով Կոնդի բնակչության շահերը։

Միջավայրի ռեգեներացիայի/վերականգնման մոդելի մրցույթի փուլի նպատակն է կանխորոշել ազդեցության այն մեթոդները, որոնք օպտիմալ են պատմական այս միջավայրի պահպանության և զարգացման համար, որոնց նպատակը ոչ թե ոչնչացնելն է, այլ ազդեցության մեթոդների ամրապնդումը, որոնց թվում ճարտարապետական ​​որոշումներն ու գործողությունները հեռու են առաջին և հիմնականները լինելուց:

Պատմական ակնարկ

Քաղաքային ինքնատիպությունը դա քաղաքի խորհրդանշային, իմաստային կապիտալն է: Քաղաքային ինքնատիպության արտահայտման աստիճանը պայմանավորված է տեղի բնակչության ինքնագիտակցության մակարդակով:

Կոնդ | Քաղաք քաղաքի ներսում
Երևանի հյուսիս-արևմտյան բարձունքից քաղաքին է նայում Կոնդը: Ոմանք կարծում են, որ Կոնդը Երևանի մայրաքաղաքն է, մյուսներն էլ, թե այն քաղաք է քաղաքի մեջ: Հարթությունից, որտեղ քայլում է «քաղաքը», Կոնդը չի երևում: Կենտրոնական ու գլխավոր փողոցներին հարող որոշ գեղեցիկ ու բարեկարգ առանձնատներն աչք են շոյում և ցրում են բոլոր կասկածներն ու ենթադրությունները, որ ներսում՝ ավելի խորքում, իրար վրա հենված կիսախարխուլ տներով, նախորդ դարի դռներով ու չափազանց նեղ, բայց պատմությամբ լեցուն փողոցներով մի թաղ կա: Կոնդի դռներն առանձին թեմա են: Ասում են՝ ժամանակին դրանք մեկը մյուսից վառ գույնի են եղել: Հիմա գույներից էլ բան չի մնացել, բայց յուրաքանչյուր տան դուռ ու դարպաս խոսում է կենդանի պատմության մասին: Այս թաղում մարդիկ ապրում են սերնդեսերունդ, ինչը Երևանում արդեն հազվագյուտ երևույթ է: Մայրաքաղաքի կենդանի մնացած թերևս միակ հին թաղամասից առաջին տպավորությունը կախված է նրանից, թե բազում աստիճաններից որո՞վ կհայտնվես այնտեղ: Օրինակ՝ եթե բարձրանում ես Սարյան փողոցի կենտրոնական փոստի կողքից, հայտնվում ես համեմատաբար թարմ ու նոր Կոնդում: Տեղացիներն այդ հատվածը Կոնդագլուխ են կոչում, իսկ կենտրոնական փոստից ավելի ներքև, իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա երկու նեղ աստիճանները տանում են բոլորովին այլ Կոնդ: Կոնդ թաղամասի տարածքը վերջին տարիներին փոքրացել է և կազմում է 16 հեկտար: Սահմաններն անցնում են Պարոնյան, Լեո, Սարյան փողոցներով, Հովհ.Թումանյանի տուն-թանգարանի մոտով, աստիճանով, որ տանում է դեպի Կոմպոզիտորների տուն և Ֆրիկի փողոց, ապա՝ Պռոշյան փողոցով, ներառելով Սուրբ Հովհաննես եկեղեցին:

ԿՈՆԴԻ ԱՌՕՐՅԱՆ

Կոնդի բազմաթիվ պատմություններ հյուսվում են տներին հարող քարե կամ բետոնե նստարաններին, որոնց առատությունը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք մեծ սեր են վայելում կոնդեցիների շրջանում: Պարզվում է՝ ամռան ամիսներին նմանատիպ բոլոր նստարանները զբաղված են. կոնդեցի տղամարդիկ նարդի կամ թուղթ են խաղում դրանց վրա, իսկ կանայք մի բաժակ սուրճի շուրջ քննարկում են թաղի վերջին նորություններն ու իրադարձությունները: Տեղացի կանանց հաճախ կարելի է տեսնել նաև գրեթե ամեն քայլափոխի հանդիպող աղբյուրների մոտ: Չնայած գրեթե յուրաքանչյուր տուն արդեն հնարավորություն ունի անհատական ջրամատակարարում ունենալ, բայց ծորակով աղբյուրների արդիականությունը դրանից թաղամասում չի նվազել: Եղանակների տաքանալուն պես կանայք այստեղ լվացք են անում կամ ցայում են սուրճի բաժակները:

Կոնդի տարածքում պատմական և ճարտարապետական արժեք են ներկայացնում նաև «Դվին» հյուրանոցի հարակից տարածքում գտնվող տները, ինչպես նաև Լեո փողոցի կողմից սև տուֆից կառուցված բնակելի տունը:

Կոնդը գրավում է քաղաքի կենտրոնի արևմտյան բարձրադիր մասը։ Կոնդ անվանումը տրվել է բարձր դիրքի պատճառով։ «Կոնդ» բառը հայերենում նշանակում է երկայնաձիգ, կամ բոլորակ բլուր։ Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։

Կոնդը եղել է Երևան քաղաքի ամենահին թաղամասերից մեկը և միաժամանակ հանդիսացել նրա պատմական կորիզը։ Այն եղել է Երևանի ամենակենսունակ հատվածը, որը դարերի բովից անցնելով, քաղաքի համար դարձել է մի տեսակ թանգարանային թաղ։ Ըստ ռուս հետազոտող Իվան Շոպենի` Կոնդի սահմանները հին Երևանի պլանում ավելի ընդարձակ են եղել։ Կոնդի կազմի մեջ են մտել Ձորագեղը, Հրազդանի ձորի այգիները և Դալման։ Մյուս կողմից Կոնդի սահմանները հասնում էին մինչև Բերդ։

Կոնդի տեսքը՝ փողոցների կառուցվածքը, քաղաքային հյուսվածքը, գրեթե անփոփոխ մեզ է հասել 18-րդ դարից: Այն ձևավորվել է առանց ճարտարապետական նախագծերի՝ ժամանակի ընթացքում:

19-րդ դարի սկզբում Երևանի երեք հիմնական թաղամասերից Կոնդը միակն էր, որ բարձունքի վրա էր գտնվում: Ընդ որում, բարձունքին տարածված թաղամասն ունեցել է թե ոռոգման, թե խմելու ջուր: Կոնդեցի Տեր-Գրիգորյանները` Գրիգոր քահանան, նրա եղբայրներն ու հորեղբայրները վաճառել են իրենց ժառանգություն հասած տունը, և այդ միջոցներով 1793 թվականին Գետառից խողովակներով քաղաքին մոտ ու մաքուր ջուր ունեցող հատվածից ջուր բերել մինչև սուրբ Հովհաննես եկեղեցու գավիթը: Եկեղեցու գավիթ հասնող ջրմուղի մաքուր ջրից օգտվել են բոլոր կոնդեցիները:

Կիրճի գլխին, բլրակի վրա ձևավորված Կոնդ թաղամասը հին քաղաքի ամենաբարձր կետում ունեցել է շահավետ դիրք ու բարենպաստ կլիմա: Բարձունքն անկանոն օղակել են նեղլիկ ու խորդուբորդ փողոցները: Բլրի գագաթին մեկ և երկու հարկանի տներ են եղել, ստորոտի հատվածում ապրել են մեծահարուստները: Հետագայում Կոնդի փեշերին գծվել են խորհրդային փողոցները, որտեղ ազնվականների «ապարանքների» փոխարեն կառուցվել են տներ` մտավորականների և արվեստագետների համար:


Ձորագեղը բռնում է Հրազդան գետի ձախափնյա մասը, այն ձորափեշերը, որոնք ընկած են Հաղթանակի կամրջից դեպի վեր։ Ի դեպ, Ձորագեղը նույնպես ունեցել է իր ստորաբաժանումները՝ Վերին կամ Քարափի թաղ, Ստորին կամ Ձորի թաղ և Կարբո թաղ։


Դալման հռչակված էր իր ընտիր խաղողով, որի այգիները փռված էին Հրազդանի աջափնյա բարձունքներում։

Հին Երևանի կերպարում ուրույն տեղ է գրավել Բերդը, որի հետ շատ բանով կապված է եղել Կոնդը, կառուցվել է տասնվեցերորդ դարի վերջերին։ Բերդը եղել է Երևանի Սարդարի աթոռանիստը։ Բերդն ինքնին մի փոքր քաղաք է եղել և ունեցել է իր բնակչությունը։ Կոնդեցիները Բերդում միայն խանութներ են ունեցել։ Երբ աշխատանքը Բերդում ավարտվում էր, նրանք պարտավոր էին թողնել բերդը։

Ժամանակի ընթացքում Երևանն ընդարձակվեց, նրա հետ նաև Կոնդը, որը տարածվեց ցածրադիր մասերում։

Հիմնվելով ժամանակագիրների վկայությունների, ինչպես նաև մինչև մեր օրերը հասած հնագիտական և քարակերտ վկայությունների վրա, կարելի է անել հետևություն, որ Կոնդը հնագիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում։

Ըստ էության, այժմյան Կոնդի տարածքում առկա են Երևանի զարգացման առնվազն 3 պատմական շրջանների հնագիտական նյութ։ Հանդիսանալով Երևանի կենտրոնի հիմնական անառիկ բարձունքը, Կոնդը դարերն ի վեր հանդիսացել է քաղաքի կենտրոնական մասի բնակչության պատսպարվելու միակ հանգրվանը։

5-6-րդ դարերում, Հայաստանը Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև բաժանվելու ժամանակ, Կոնդը եղել է Բյուզանդական Հայաստանի վերջին ամրակետը Հրազդան գետի և այժմյան Երևանի հարթավայրային մասում։

Կան հիմնավոր կասկածներ, որ անառիկ այս բլուրը պաշտպանական նկատառումներով օգտագործվել է շատ ավելի վաղ, քան Բյուզանդական շրջանում։ Մասնագիտական խորհրդակցությունների արդյունքում ի հայտ եկած մի շարք հանգամանքներ թույլ են տալիս ենթադրել շատ ավելի վաղ շրջանի պատմական շերտերի առկայության հնարավորությունը։

Կոնդում պահպանված հնություններից աչքի է ընկնում ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը շատ հին հուշարձան է, ավերվել է 1679 թվականի մեծ երկրաշարւժի ժամանակ, բայց 1710 թվականին վերականգնվել է։

Փաստացի հուշարձանների ցանկն առկա ելակետային տվյալներ էջում։



Նյութեր

Նպատակը

Նպաստել պատմականորեն ձևավորված և ազգագրական-հնագիտական արժեք ունեցող համայնքի քաղաքաշինական կայուն զարգացման սկզբունքների ինտեգրմանը, տեղաբնակ ռեզիդենտների արտագաղթի կանխմանը, տեղական անշարժ գույքի արժեքի բարձրացմանը մինիմալ ներդրումներով և միջամտություններով, լոկալ տնտեսության և զբոսաշրջության ակտիվացմանը, ճարտարապետության, ենթակառուցվածքների և սպասարկման որակի բարձրացմանը և աշխատատեղերի ստեղծմանը՝ որպես գերակայություն դիտարկելով Կոնդի բնակչության շահերը։

Միջավայրի ռեգեներացիայի/վերականգնման մոդելի մրցույթի փուլի նպատակն է կանխորոշել ազդեցության այն մեթոդները, որոնք օպտիմալ են պատմական այս միջավայրի պահպանության և զարգացման համար, որոնց նպատակը ոչ թե ոչնչացնելն է, այլ ազդեցության մեթոդների ամրապնդումը, որոնց թվում ճարտարապետական ​​որոշումներն ու գործողությունները հեռու են առաջին և հիմնականները լինելուց:

Ցուցասրահ

  • gallery picture
  • gallery picture
  • gallery picture
  • gallery picture
  • gallery picture
  • gallery picture
  • gallery picture
  • gallery picture
  • gallery picture

Նորություններ

John Doe

Քննարկվել են Կոնդ թաղամասի քաղաքաշինական հարցերը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ այսօր կայացել է Երևանի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:

Jane Helf

Հայտարարություն

Տեխնիկական պատճառներից ելնելով Կոնդ թաղամասի մրցույթի առաջին փուլի աշխատանքների վերջնաժամկետը հետաձգվում է մինչև ս.թ.Հունիսի 30-ը։
Հարգանքով՝ Կոնդ թաղամասի մրցույթի համակարգող

Հետադարձ կապ


Հասցե

ՀՀ, ք.Երևան, Կառավարական 3 տուն, ՀՀ քաղաքաշինության կոմիտե


Հեռախոս՝

+374 11 621 711,

+374 11 621 746


Էլ-փոստ

kond_info@minurban.am

;
ekeng

ԳՐԱՆՑՈՒՄ

×
   

Կցվող պատճենի առավելագույն ծավալը՝ 20 ՄԲ